Արյունաբանություն
Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա
Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից, տրամադրության տատանումներից, քնի հետ կապված խնդիրներից և մի շարք այլ ախտանշաններից:
Որպես կանոն, մարդիկ հակված են իրենց վիճակը վերագրել ավիտամիոզին:
Սակայն այդ երևույթները բնորոշ են նաև այնպիսի հիվանդության, որը, չնայած ինքնուրույն հիվանդություն չի համարվում, բայց օրգանիզմի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Խոսքը տարածված ախտաբանության` անեմիայի մասին է:
Անեմիան կամ սակավարյունությունը բնութագրվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ (տղամարդկանց մոտ 130գ/լ-ից, կանանց մոտ` 120գ/լ-ից պակաս) և, մեծ մասամբ, արյան մեջ էրիթրոցիտների ծավալով (տղամարդկանց մոտ` 39%, կանանց մոտ` 35%): Անեմիան միշտ երկրորդական է, այսինքն այն ուղեկցում է որևէ հիվանդության, որպես ախտանշան:
Սակավարյունության առավել տարածված տեսակն է երկաթանբավարարության անեմիան (ԵԱԱ): Այսօր ԵԱԱ-ն կազմում է սակավարյունության բոլոր դեպքերի 98%-ը: ԵԱԱ զարգացման ռիսկի խմբում են վերարտադրողական տարիքի կանայք, հղիները, կերակրող մայրերը, և փոքրահասակ երեխաները:
ԵԴԱ զարգացման հիմնական պատճառներն են.
- տարբեր հիվանդությունների պատճառով, տարբեր տեղակայման արյունահոսությունները (ստամոքս-աղիքային, արգանդային, քթային, երիկամային),
- աղիներում սննդի հետ ստացված երկաթի յուրացման խանգարումը,
- օրգանիզմում երկաթի ավելացած պահանջարկը (հղիություն, կերակրում, ինտենսիվ աճ և այլն),
- երկաթի ալիմենտար անբավարարություն (անբավարար սնունդ, անորեքսիա, բուսակերություն և այլն):
ԵԴԱ զարգացման սկզբնական փուլում երկաթի անբավարարությունն օրգանիզմում վատացնում է երկաթպարունակող հյուսվածքային շնչառության ֆերմենտների ֆունկցիան: Դրա հետևանքով զարգանում են բազմաթիվ տրոֆիկ խանգարումներ (մաշկի չորություն, եղունգների կոտրտվածություն, մազաթափություն): Հետագայում խանգարվում է նաև հեմոգլոբինի ձևավորումը:
Անեմիայի բուժման հիմնական սկզբունքների շարքում են.
- երկաթի անբավարարության հիմնական պատճառների վերացում,
- օրգանիզմն ապահովել ամինաթթուների, սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի բավարար քանակով,
- ստամոքսի և բարակ աղու էպիթելի կառուցվածքի և գործառույթի կարգավորում, որոնք կարևոր դեր են խաղում սննդի հետ օրգանիզմ ներմուծված երկաթի յուրացման համար:
Բայց միայն երկաթի բարձր պարունակությամբ (միս, լյարդ, ոլոռ, լոբի և այլն) սննդակարգը բավարար չէ տվյալ տարրի անբավարարությունը վերացնելու և ԵԱԱ-ն բուժելու համար: Սննդի հետ ներմուծվող երկաթի քանակությունը չի համապատասխանում այն քանակին, որը ներծծվում է ստամոքս-աղիքային ուղիում: Օրինակ, եթե չափահաս տղամարդը օրական լիարժեք սննդի հետ ստանում է 18 մգ երկաթ, դրանից յուրացվում է ընդամենը 1-1,5 մգ-ը, իսկ կանանց մոտ 12-15 մգ-ից յուրացվում է ընդամենը 1-1,3 մգ-ը:
Այդ պատճառով էլ ԵԱԱ համապատասխան բուժումն անհնարին է առանց երկաթ պարունակող դեղպատրաստուկների: Դրանք ստամոքս-աղիքային ուղիում սննդի մեջ պարունակվող երկաթից առավել լավ են յուրացվում: Դեղպատրաստուկն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱԱ դեպքում հեմոգլոբինի ցուցանիշի համապատասխան աճը կարելի է ապահովել միայն, երբ օրգանիզմ է ներմուծվում 30-100 մգ երկվալենտ երկաթ: Եվ, քանի որ, ԵԱԱ ֆոնի վրա երկաթի յուրացումը աճում է մինչև 25-30% (համեմատած 3-7% նորմայի հետ), պացիենտին անհրաժեշտ է նշանակել օրական 100-300 մգ երկվալենտ երկաթ:
Բացի դրանից, բուժման սխեման անպայման պետք է ներառի ասկորբինաթթու, որը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, ընդ որում, նրա պարունակությունը պետք է 2-3 անգամ գերազանցի երկաթի պարունակությանը: Թերապիայի արդյունավետությունը նշանակալիորեն բարձրացնելու համար հարկավոր է նաև ֆոլաթթու և վիտամին B12 ընդունել, որոնք արյունաստեղծ բջիջներում ուժեղացնում են ԴՆԹ սինթեզը, ինչպես նաև կարգավորում են օրգանիզմում երկաթի մետաբոլիզմի ցիկլը:
03.07.2012 MաGա
04.02.2016
Մեդ-Պրակտիկ
10.12.2015
Հարգելի Hranush, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել անեմիայի պատճառը, միգուցե բալիկի մոտ կան այլ առողջական խնդիրներ, որոնք բերել են անեմիայի: Խորհուրդ կտայի դիմել մանկաբույժի: Բացի այդ 11 ամսեկան հասակում բացի կրծքի կաթից, երեխային հարկավոր է նաև հավելյալ սնունդ տալ, օրինակ շիլաներ, ապուրներ, պյուրեներ և այլն: Մեր կայքի "երեխա" բաժնի "Երեխայի սնուցում" ենթաբաժնում կարող եք համապատասխան ինֆորմացիա գտնել:
Hranush
08.12.2015
Կարդացեք նաև
Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն...
02.02.2024
Արյան հիվանդությունները մեծ խումբ են կազմում, որոնք կապված են արյան բջիջների կառուցվածքի տարբեր խանգարումների /էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ/, նրանց չափից բարձր կամ ցածր քանակի...
22.12.2022
Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝ էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ...
21.01.2021
Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...
31.07.2020
Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...
06.04.2016
Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...
07.01.2015
Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...
13.05.2014
Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...
05.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHrqd5m' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ